Главная » 2012 » Հուլիս » 17
Նկարն
Չինաստանում հայտնաբերվել է մարդակերների գաղտնի խմբավորում, որի մեջ ըստ տեղական ոստիկանության կողմից տրամադրված նախնական տվյալների կան 2 հայ երիտասարդ: Ընդ որում տեղի բնակիչները հավաստում են որ խմբավորման պարագլուխը գաղթականների ընտանիքում ծնված 22 ամյա, այժմ անուն ազգանունը փոխած հայ երիտասարդն է: Դեպքն առաջացրել է մեծ  իրարանցում Չինաստանի Սիշուան նահանգում...
Դիտումներ: 550 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 17.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Պարզ դարձավ, որ Հայաստանը կտուգանվի Եվրոտեսիլին չմասնակցելու համար: Այդ մասին գրում է ողջ եվրոպական ինտերնետը:
Ինչպես նշվում է ռուսական լրատվամիջոցներում, Հայաստանը կտուգանվի Եվրոտեսիլ մրցույթը բոյկոտելու և նրան անհիմն չմասնակցելու համար: Տուգանքի չափը ոչ մի տեղ չի նշվում, սակայն տուգանքի պարտադիր մասերից է այն, որ Հայկական առաջին հեռուստաընկերությունը` Հ1-ը, պետք է ուղիղ եթերով հեռարձակի Եվրոտեսիլի ողջ ընթացքը առանց ընդմիջումների: Հակառակ դեպքում Հայաստանը հնարավոր է զրկվի 2013 թ.-ի Եվրոտեսիլին մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվեց մրցույթին մասնակցել այն բանից հետո, երբ հայ զինվորը վիրավորվեց այնուհետև մահացավ Ադրբեջանական կողմի կրակոցներից: Հայ էստրադային երգիչ-երգչուհիները հանդես եկան և հրաժարվեցին մասնակցել Բաքվում անցկացվող Եվրոտեսիլ 2012-ին: Սա էլ հիմք ծառայեց Հայաստանին տուգանելուն:
Դիտումներ: 371 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 17.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Հունիսի 8-ին, ժամը 18:15-ից մինչեւ 18:30-ը տեղացած կարկուտը Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Ջուջևան գյուղում մեծ վնասներ է հասցրել : 
Ջուջևանցիների տեղեկացմամբ կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղի պտղատու ծառերին և ցանքատարածություններին ջարդվել են մեքենաների ապակիները, առանձնատների ծածկերի ազբոշիֆերները և մարդատար մեքենաների թիթեղյա ծածկերը: aravot.am -ի լրագրող Ոսկան Սարգսյանին հետ զրույցում Ջուջևան գյուղի գյուղապետը ասաել է, որ դիմելու է Տավուշի մարզպետարան, որպեսզի հանձնաժողով կազմվի և այն ճշտի տարերքի պատճառած վնասի չափերը: 


Դիտումներ: 388 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 17.07.2012 | Մեկնաբանություններ (0)

ՄԵՐ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ

Երկիրը արեգակնային համակարգի մոլորակ է, առաջացել է 4-5 միլիարդ տարի առաջ: ցամաքը երկրի 29.2 տոկոսն է (149.1 միլիոն քառ. կմ), օվկիանոսը՝ 70.8 տոկոս (361.1 միլիոն քառ. կմ): 
Մայր ցամաքները՝
1. Եվրասիա
2. Աֆրիկա
3. Հս. Ամերիկա
4. Հվ. Ամերիկա
5. Անտարկտիդա
6. Ավստրալիա (Օվկիանայով)
Երկիրը արեգակի զանգվածի 1/330000 – րդ մասն է: Երկիրն իր առանցքի շուրջը պտտվում է 23 ժ. 58 ր. 4.09 վայրկյանում, իսկ արեգակի շուջը՝ 365.25 օրում:
Երկիրն արեգակից հեռու է 149.6 միլիոն կմ:
Երկիրն արեգակի շ ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 811 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 17.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Mer Anunn e Haykakan Banak.gif
Հայկական Բանակ

Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է, եթե չասենք անկարելի, պատկերացնել մեկն առանց մյուսի: Ե´վ մեկի, և´ մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988 թ. փետրվարը` սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: [[Հայոց բանակն իր կայացման ճանապարհին (ինչպես և հայոց պետականությունն ինքը) անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ: Հիմնարար գործընթացների ու իր առջև դրված խնդիրների տեսանկյունից մեր բանակի անցած ուղին, ըստ իս, կարելի է բաժանել երեք փուլի:
Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգո ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 942 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 17.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Եգիպտական բուրգեր
12345678910.jpg
Հին աշխարհից մարդկությանը հասցեագրված յոթ հրաշալիքներից են եգիպտական հինավուրց բուրգերը`ճամփորդներին ափշեցնող այդ արհեստական սարերը, Եգիպտոսի`հնադարում ապրած թագավորների դամբարանները:Կահիրեից հարավ-արևմուտք` մինչև Ֆայումի օազիս ձգվող բուրգերը, թվում է, հառնում են կիզանուտ անապատի ավազներից`ճնշելով մարդուն իրենց վիթխարի չափերով: Արդեն հինգ հազար տարի է`կանգնած է բուրգերից ամենամեծը`Քեոփս փարավոնի դամբարանը`հարյուր քառասունյոթ մետր բարձրությամբ, յուրաքանչյուր կողքի երկարությունը երկու հարյուր երեսուներեք մետր:Ըստ հնէաբանների մանրազնին հաշվումների` բուրգը կառուցելու համար գործածվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված` ամեն մեկի կշիռը երկու տոննայից ավելի: Զանգվածեղ ժայռաբեկորները այնպես վարպետորեն են դրված միմյանց վրա, որ դրանց արանքն անհնար է դանակի շեղբ մտցնել: Անհավատալի է քարտաշների և հղկողների աշխատանքի ճշգրտությունը, եթե նկատի ունենաք, որ բուրգերը կառ ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 978 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 17.07.2012 | Մեկնաբանություններ (0)