Վարդան Ղուկասյանն առաջադրվելու է
«Հրապարակ»-ի հարցին, թե Վարդան Ղուկասյանն առաջադրվելո՞ւ է քաղաքապետի պաշտոնում, նրա մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը պատասխանել է. «Առաջադրումներն սկսվելու են օգոստոսի 5-ից մինչև 10-ը: Ամեն ինչ կիմացվի այդ օրերին: Մեր խոսքն էլ կլսեք այդ ժամանակահատվածում»: 

«Բայց կարծես թե փոխվե՞լ է մտադրությունը՝ փորձեցինք ճշտել մենք: «Ես վստահեցնում եմ, որ ոչ մի բան չի փոխվել, կգա ժամանակը՝ կիմանաք»,- պնդեց Վարդանիկի խոսնակը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հայտարարել են, որ առաջադրելու են Սամվել Բալասանյանի թեկնածությունը, որին կողմ է նաև ՀՀԿ-ն: Եվ հենց այդ հայտարարությունից հետո Ղուկասյանի առաջադրման հարցը մնաց օդում կախված: «Գյումրիի քաղաքապետն առաջադրվելու է առաջիկա ընտրություններում, մեր ծրագրերը ինչպես եղել են, այդպես էլ մնում են անփոփոխ, և ե ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 519 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 04.08.2012 | Մեկնաբանություններ (0)

«Հրապարակ»-ի հարցին, թե Վարդան Ղուկասյանն առաջադրվելո՞ւ է քաղաքապետի պաշտոնում, նրա մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը պատասխանել է. «Առաջադրումներն սկսվելու են օգոստոսի 5-ից մինչև 10-ը: Ամեն ինչ կիմացվի այդ օրերին: Մեր խոսքն էլ կլսեք այդ ժամանակահատվածում»: 

«Բայց կարծես թե փոխվե՞լ է մտադրությունը՝ փորձեցինք ճշտել մենք: «Ես վստահեցնում եմ, որ ոչ մի բան չի փոխվել, կգա ժամանակը՝ կիմանաք»,- պնդեց Վարդանիկի խոսնակը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հայտարարել են, որ առաջադրելու են Սամվել Բալասանյանի թեկնածությունը, որին կողմ է նաև ՀՀԿ-ն: Եվ հենց այդ հայտարարությունից հետո Ղուկասյանի առաջադրման հարցը մնաց օդում կախված: «Գյումրիի քաղաքապետն առաջադրվելու է առաջիկա ընտրություններում, մեր ծրագրերը ինչպես եղել են, այդպես էլ մնում են անփոփոխ, և ես ուղղակի չգիտեմ, թե ով է փորձում կեղծ խուճապային տրամադրություն ստեղծել այս թեմայի շուրջ»,- մեր տպավորությունը հերքեց Գյումրիի քաղաքապետի մամլո քարտուղարը»:
Դիտումներ: 501 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 04.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Աթեիզմ (հուն. α-ոչ, ան-, θεωσ-աստված) գերբնականի (ոգիների, աստվածների, հանդերձյալ կյանքի և այլն) հավատը ժխտող հայացքների համակարգ, ամեն տեսակի կրոնի ժխտումը։ Յուրաքանչյուր պատմական դարաշրջանում աթեիզմը արտացոլել է գիտելիքների եղած մակարդակը և այն դասակարգերի ու սոցիալական խմբերի շահերը, որոնքց տեսական զենքն է եղել այն: Կրոնի դեմ աթեիզմի պայքարը ռեակցիայի դեմ հասարակության առաջադեմ ուժերի պայքարի արտացոլումն է։ Աթեիզմը անխզելիորեն կապված է բնության նկատմամբ մատերիալիստական հայացքների հետ։
atheism.png
Դիտումներ: 608 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 02.08.2012 | Մեկնաբանություններ (0)

200px-Vano_siradeghyan.jpg
(ծնվ. 1946թ. Նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղ), հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ, «առավոտ» թերթի հիմնադիր։ 1988.թ-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1990–1992 և 1997–2000թթ. ՀՀՇ վարչության նախագահ, 1990–1992թթ.-ին Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1992-1996 թթ. ՀՀ Ներքին Գործերի նախարար , 1996-98թթ. Երևանի քաղաքապետ: 1996 – 1999թթ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր: 1999թ. վերընտրվում է, որպես պատգամավոր: 2000թ. խորհրդարանը` նիստերին անհարգելի կերպով չմասնակցելու պատճառաբանությամբ Սիրադեղյանին զրկում է պատգամավորի անձեռնմխելիությունից, ապա` պատգամավորական մանդատից :
Մեղադրվում է մի շարք քաղաքական գործիչների ծրագրված սպանության մեջ։ Գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ 

Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ.-ի նոյեմբերի 13-ին` Նոյեմբերյանի Կոթի գյուղում: 1966-69 թթ. Ծառայել է խորհրդային բանակում: 197 ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 586 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 02.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Օլիմպիական խաղերն իրենցից ներկայացնում են Հին Հունաստանի հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբություններ և մրցություններ, որոնք տեղի են ունեցել սրբազան ամսում ՝ ամառային արևադարձից, հունիսի 22-ից հետո, առաջին լիալուսնի ժամանակ, Օլիմպոսում, ի պատիվ Զևս աստծո: Առավել հավաստի տվյալները Օլիմպիական խաղերի մասին վերաբերում են մ.թ.ա. 776թ.-ին, երբ գրանցվել են հաղթողների անունները, սկսվել խաղերի համարակալումը: Խաղերի ժամանակ հայտարարվել է բոլոր հույների համար պարտադիր սրբազան հաշտություն, որի ընթացքում Հունաստանում դադարացվել են պատերազմական գործողությունները, և Օլիմպոս տանող ճանապարհները դարձել անվտանգ: Մինչև մ.թ.ա. 472թ.-ին խաղերն ավարտվել են մեկ օրում: Սկսած 78-րդ Օլիմպիական խաղերից, մ.թ.ա. 468թ.-ին խաղերը տևել են հինգ օր. առաջին և վերջին օրերը նվիրվել են հանդիսավոր արարողություններին, մնացածները՝ տղամարդկանց և պատանիների մրցությանը: Սկզբում խաղերին մասնակցել են միայն ազատածին հույները, որոնք ներկայացրել են հունական առանձին պոլիսներ, ավելի ուշ՝ հռոմեացիներ և այլազգիներ: Կանան ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 1106 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 02.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Հարձակման է ենթարկվել Մեսին
Lionel_Mesi.jpg
Արգենտինայի հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսին Արգենտինայում ենթարկվել է հարձակման: Ռոսարիո քաղաքում մի երիտասարդ փողոցում, մեղադրել նրան Նյուէլս Օլդ Բոյզ թիմի երկրպագու լինելու մեջ և հարվածել է ու փախուստի դիմել: Հարձակվողը նաև բղավել է, որ ինքը Ռոսարիո թիմի երկրպագու է:Ականատեսները «չարագործի» դպրոցական համազգեստից ենթադրում են, որ նա մոտակա դպրոցներից մեկում է սովորում։ Մեսին Facebook-ում գրել է, որ ոչինչ չի պատահել, հարվածը շատ թույլ է եղել: Մեսին դատարան չի դիմել: Մեսին մանկական տարիներին մարզվել է Նյուէլս Օլդ Բոյզում:
Դիտումներ: 627 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 02.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Ողջ ադրբեջանական մամուլը երեկվա դրությամբ ողողված է ՀՀ անկախության 20-ամյակի զորահանդեսի և համերգի լուսանկարներով, և, բնականաբար, քինոտ մեկնաբանություններով. ադրբեջանցիները, հավատարիմ մնալով իրենց բնորոշ, հայատյացությամբ հատկանշվող ոճին, զորահանդեսը բնութագրում են` որպես «խղճուկ» և «ծիծաղելի», դե մենք էլ իհարկե անհամբեր սպասում էինք, որ Ադրբեջանում հավանություն կտան մեր շքերթին:Ճ
Այս ամենի ներքո ադրբեջանական ԶԼՄ-ները լոկ մեկ ուրախության առիթ ունեն. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 22-ին ուղևորվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ մասնակցելու է աշխարհի 2011թ. առաջնությանը։ Բոլոր առաջատար կայքերն անխտիր իրենց սրբազան պարտականությունն են համարել հարցազրույց վերցնել գրագիտությամբ մեղմ ասած չփայլող ադրբեջանցի բռնցքամարտիկներից, նրանք էլ իրենց հերթին երդվել են ինչ գնով էլ լինի ջախջախել հայ մարզիկներին: Պարզապես սարսափել կարելի է:Ճ
Առավել ծավալուն է Aze.Az կայքում տեղ գտած Ադրբեջանի հավաքականի բռնցքամարտիկ Սալման Ալիզադեի հարցազրույցը: Մի շարք հարցերի պատ ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 532 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 02.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Թե ինչպես 2011 Անտոնյո Ռոբլեսը հաղթանակ տոնեց, վերջինս հաշմանդամ է` նրա մեկ ոտքը չկա...
Դիտումներ: 566 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 02.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Նկարն
Չինաստանում հայտնաբերվել է մարդակերների գաղտնի խմբավորում, որի մեջ ըստ տեղական ոստիկանության կողմից տրամադրված նախնական տվյալների կան 2 հայ երիտասարդ: Ընդ որում տեղի բնակիչները հավաստում են որ խմբավորման պարագլուխը գաղթականների ընտանիքում ծնված 22 ամյա, այժմ անուն ազգանունը փոխած հայ երիտասարդն է: Դեպքն առաջացրել է մեծ  իրարանցում Չինաստանի Սիշուան նահանգում...
Դիտումներ: 512 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 17.07.2012 | Մեկնաբանություններ (0)

1 2 3 »