Главная » 2012 » Հուլիս » 15
earthship.jpg
Մայքլ Ռեյնոլդսը ամերիկացի ճարտարապետ է: Վերջինս 40 տարիների ընթացքում աշխատում է ոչ թանկ նյութերով տներ կառուցելու վրա: Ռեյնոլդսը տները կառուցում է պլաստմասե շշերից ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 478 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Երկու գլխանի կենդանիները միշտ էլ մարդկանց մետ հետաքրքրություն են առաջացրել: 
Եթե մենք չգիտենք դրա կենսաբանական բացատրությունը մենք դա համարում ենք աստվածային (կամ սատանայական) և մեր հետաքրքրության զգացումին խառնվում է նաև վախը... 
Ահա և մի քանի կենդանիների նկարներ...
Նկարն
Նկարն
Նկարն
Նկարն
Դիտումներ: 1089 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

81170.jpgՀնդկաստանի բնակիչ Սանջու Բխագատը իր արտասովոր տեսքով հիշեցնում էր հղիության վերջին շրջանում գտնվող մեկին: Սակայն նա տղամարդ է ու, հետեւաբար, երբեք ոչ մեկի մտքով չէր անցել, որ նա կարող է հղի լինել:
Այնուամենայնիվ, նրա հսկա փորը խանգարում էր ազատ տեղաշարժվել, շնչել:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն վարտեց իր վարույթում գտբնվող` մասնավոր խուզարկուի գործունեությամբ զբաղվող Վլադիմիր Թուրաբյանի դեմ հարուցված Քրեական գործի դատաքննությունը: <<Մասնավոր խուզարկու>> Վլադիմիր Թուրաբյանը դատապարտվեց 1 ամիս կալանքի:
Այդ կապակցությամբ որոշեցինք ճշտել Վլադիմիր Թուրաբյանի դիրքորոշումը: Մինչև Հայաստանի միակ մասնավոր խուզարկու իրեն համարող Վլադիմիր Թուրաբյանին հանդիպելը` որոշեցինք նրա մասին տեղեկանալ մեր <<Խուզարկուական>> աղբյուրներից (լրագրողի և մասնավոր խուզարկուի տարբերությունն այն է, որ լրագրողն իր ձեռքի տակ ո ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 546 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Ամերիկյան Apple կորպորացիան, առաջ անցնելով ինտերնետային հսկա Google-ից, աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս մասին ասված է հեղինակավոր Millward Brown ընկերության հրապարակած հետազոտության մեջ:
Ներկայում Apple բրենդը գնահատվում է 153 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Google-ն է, երրորդում՝ IBM-ը:
Ամենաթանկ բրենդների վարկանիշի առաջին տասնյակում վեց ընկերություն ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների և կոմունիկացիաների ոլորտները: Բացի վերոնշյալ եռյակից՝ այստեղ են Microsoft-ը (5-րդ տեղ), AT&T-ն (7-րդ տեղ) և China Mobile-ը (9-րդ տեղ):
Առաջին տասնյակի մնացած չորս տեղերը զբաղեցնում են McDonald's, Coca-Cola, Marlboro և General Electric բրենդները:
Դիտումներ: 401 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից քաղաքացիական անձ է զոհվել:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի հարավարեւելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 33-ամյա Արայիկ Նելսոնի Բալասանյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Նշենք, որ ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ՊԲ դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ:
Դիտումներ: 384 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Վանաձորում դանակահարել են միանգամից 3 Երևանի բնակիչների
Երեկ՝ հունվարի 15-ին ժամը 23։00-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորի ՙՆավ՚ ռեստորանում։ Մեզ դեռևս հաջողվեց պարզել, թե ում կողմից և ինչ դրդապատճառներով է կատարվել դանակահարությունը։ Ժամը 23։ 00-ին Վանաձորի Նավ ռեստորանում դանակահարել են միանգամից 3 Երևանի բնակիչերի։ Ինչպես տեղեկացանք Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրի հերթապահ մասից, երեկ ժամը 23։00-ին հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ Վերին չարբախի 3-րդ փողոցի 43 տան բնակիչ Տիգրան Սարգիսի Եղիազարյանը կրծքավանդակի և որովայնի խոռոչի ծակած կտրած վերքով, Երևան քաղաքի Շիրակի 17 շենքի բնակարան 5-ի բնակիչ, 1988 թվականին ծնված Արթուր Արմենի Բուլղադարյանին, որի մոտ եղել է որովանի խոռոչի ծակած կտրած թափանցող վերք,ներքին օրգաննեի վնասում և ներքին արյունահոսություն, ինչպես նաև նույն քաղաքի Շիրակի 37 հասցեի բնակիչ, 1987թ-ին ծնված Վահրամ Սամսոնի Ավագյանին, որն ստացել է ձախ ազդրի վերին երրոդականի առաջնային մակերեսի ծակած կտրած վերք, միևնույն ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 442 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Mail Online-ը գրում է, որ 49-ամյա Փենի Փալֆրին 103 մղոն տարածությունը` Կուբայից Ֆլորիդա, որտեղ կան շնաձկներ, առանց պաշտպանական հագուստի պիտի հաղթահարի:Փալֆրին, ով ծնվել է Բրիտանիայում, ապրում է Ավստրալիայում, Կուբայից լողալ է սկսել այսօր և իր իսկ հավաստմամբ Ֆլորիդա կհասնի 40-50 ժամվա ընթացքում:

ՆկարնՆկարն
Դիտումներ: 482 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն ապրիլի 25-ին այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող 3 հայ զինծառայողներին (2009 թվականից) և 5 քաղաքացիական անձանց (մեկ ընտանիքի անդամներ, 2010 թվականից)։ 
Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության մամլո քարտուղար Շահլա Գահրամանովան։ Վերջինիս խոսքերով՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հայ գերիներին են հանձնել 2 նամակ և փոխարենը նրանցից ստացել 3 նամակ։ 
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ-ի՝ Ղարաբաղյան հակամարտության անհետ կորածների ցանկում առկա է 4592 անուն։
Դիտումներ: 412 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Օրերից մի օր Սանջուն իրեն շատ վատ է զգացել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց ու անմիջապես ենթարկել վիրահատության: Բժիշկներն ապշել են. պարզվել է հնդիկի տարօրինակ գիրության պատճառը՝ Սանջուի փորի մեջ եղել է նրա երկվորյակ եղբայրը:
Կարելի է ասել, որ Սանջուն կեսարյան վիրահատությամբ երեխա է ունեցել:
Բժիշկների անցկացրած հետազոտության արդյունքներից պարզվել է, որ տղամարդը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, որի անունն է «պտուղ՝ պտղի մեջ». մոր արգանդում երկվորյակների կազմավորման սկզբնական շրջանում պտղաբեր ձվարաններից մեկը ներթափանցում է մյուսի մեջ եւ դառնալով «պարազիտ», շարունակում է զարգանալ: Արդյունքում՝ մայրը ծննդաբերում է մեկին, իսկ երկրորդ պտուղը շարունակում է գոյությունը երկվորյակ-եղբոր մեջ:
Աղբյուրը` Առավոտ.ամ
Սանջուն իր եղբորն իր մեջ կրել է երեսունվեց տարի ու չի մահացել, ինչն էլ արձանագրվել է իբրեւ ապշեցուցիչ փաստ:
Sanju-216x300.jpg
Դիտումներ: 436 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Ուզում եմ մի հատված մեջբերել news.am կայքում տպագրված հոդվածից։
«Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ նա ոչնչով չի տարբերվում մեր օլիգարխներից, որոնց համար հարաբերություններ պարզելու ձեւը «բազարն» է ու «ռազբորկան»՝ համապատասխան բառապաշարով եւ փաստարկների մակարդակով։ Կաթողիկոսը նաեւ նման է սերիալային մաֆիոզների, որոնց «պայծառ կերպարը» օրուգիշեր կերտում են մեր հեռուստաալիքները, որպեզի երիտասարդ սերունդն ունենա իդեալ, որին պետք է ձգտել։»

Դիտումներ: 426 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Չինաստանում հարսանիքներից մեկի ժամանակ արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է Woman.ru ամսագիրը, պսակադրության արարողության ժամանակ զույգին է մոտեցել փեսացուի միասեռական սիրեցյալը եւ փորձել հարսնացուին բացատրել, որ փեսան իրականում իրեն է սիրում, եւ որ իրենց սիրային կապն ավելի երկար է տեւել, քանի փեսացուի ու հարսնացուի։
Այս սիրային եռանկյունում ավելորդ է դարձել հարսնացուն եւ չեն օգնել անգամ նրա հասցրած դաժան հարվածները իր հարսանիքը հարամած երիտասարդի դեմքին։ Փեսացուն, բառի բուն իմաստով, հարսանիքից փախել է միասեռական ընկերոջ հետ:
63770.jpg
Դիտումներ: 364 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Իսրայելի Օդ խա-Շարոն քաղաքից ամուսնական զույգն իր նորածին աղջկա համար ընտրել է Լայք անունը` ի պատիվ Facebook սոցիալական ցանցի «Like» կոճակի: Աղջկա հայրը համարում է, որ դա ժամանակակից ու նորարարական անուն է: Լայք անունը յուրահատուկ է նրանով, որ երկրում այդ անունով մարդ երբևէ գրանցված չի եղել, հաղորդում է Lenta.ru-ն:
 0515_likebaby.jpg
Դիտումներ: 386 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 15.07.2012 | Մեկնաբանություններ (0)