Главная » 2012 » Հուլիս » 15 » Լուրեր Հայաստանից
9:58:51
Լուրեր Հայաստանից
Վանաձորում դանակահարել են միանգամից 3 Երևանի բնակիչների
Երեկ՝ հունվարի 15-ին ժամը 23։00-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորի ՙՆավ՚ ռեստորանում։ Մեզ դեռևս հաջողվեց պարզել, թե ում կողմից և ինչ դրդապատճառներով է կատարվել դանակահարությունը։ Ժամը 23։ 00-ին Վանաձորի Նավ ռեստորանում դանակահարել են միանգամից 3 Երևանի բնակիչերի։ Ինչպես տեղեկացանք Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրի հերթապահ մասից, երեկ ժամը 23։00-ին հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ Վերին չարբախի 3-րդ փողոցի 43 տան բնակիչ Տիգրան Սարգիսի Եղիազարյանը կրծքավանդակի և որովայնի խոռոչի ծակած կտրած վերքով, Երևան քաղաքի Շիրակի 17 շենքի բնակարան 5-ի բնակիչ, 1988 թվականին ծնված Արթուր Արմենի Բուլղադարյանին, որի մոտ եղել է որովանի խոռոչի ծակած կտրած թափանցող վերք,ներքին օրգաննեի վնասում և ներքին արյունահոսություն, ինչպես նաև նույն քաղաքի Շիրակի 37 հասցեի բնակիչ, 1987թ-ին ծնված Վահրամ Սամսոնի Ավագյանին, որն ստացել է ձախ ազդրի վերին երրոդականի առաջնային մակերեսի ծակած կտրած վերք, միևնույն ժամանակ ներքին արյունահոսություն։ Տիգրան Եղիազարյանը և Արթուր Բուլղադայանը մինչ այս պահը գտնվում են Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրում, իսկ Վահրամ Ավագյանը ստանալով առաջին բուժօգնություն, նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։
Մեզ հաջողվեց նաև պարզել, որ դանակաարոթյունը կատարվել է հենց ՙՆավ՚ ռեստորանում։ Ռեստորանի պահակը մեզ հետ զույցում ասել է.ՙԵս պահակակետում նստած էի, ժամը 11-ը կլիներ գիշեվա, ինձ համար ֆուտբոլ էի նայում, մեկել ոստիկանները ու շտապօգնությունը եկան՚։ Մեր այն ճշտմանը, թե հաստատ է դանակահարությունը եղել ռեստորանի սրահում, պահակը պատասանել է. ՙՀա, հենց զալմ էլ եղելա, հետո շտապն էլ էր էդ մարդկանց ներսից հանմ՚։ Ի դեպ նաև նշենք, որ այսօր, երբ մենք լուսանկարում էնք ռեստորանը, ժամը 22։00-ին այն արդեն փակեցին, իսկ երեկ 23։00-ին նա դեռևս բաց ՝է եղել։ Հիշեցնենք նաև, որ նույն ՙՆԱՎ՚ ռեստորանի տարածքոմ հերթաան աղմկոտ սպանոթյունն էր գրանցվել նոյեմերի 16 ին։ 
Просмотров: 442 | Добавил: Artyom | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]