Главная » 2012 » Հուլիս » 16
Սերժ Սարգսյան

կենսագրություն

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը:
1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:
1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995 թվականներին եղել է ՀՀ պ ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 1200 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 16.07.2012 | Մեկնաբանություններ (0)

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հարցազրույց է տվել «Московские новости» պարբերականին և վերահաստատել 2008թ. նախագահական ընտրություններից առաջ արած իր այն պնդումը, որ ով էլ լինի ՀՀ նախագահը, ստիպված է ակտիվացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Լրագրողը նախ նկատել է, որ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն սկսել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացը, ինքը Լևոն Տեր–Պետրոսյանի հենց այդ խոսքերն է հիշել, այնուհետև հարց է ուղղել՝ ի՞նչ Սարգսյանն այնպես չի արել։
«Նա ամեն ինչ էլ ճիշտ է արել։ Այդ թեման մշտապես պետք է պահել օրակարգում, քանի որ առանց հայ–թուրքական հարաբերությունների հաստատման, առանց Հայաստանի սահմանների բացման զարգացման հեռանկար չկա»,–պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանը։
«Դուք սահմանների բացման «ճանապարհային քարտեզը» պատկերացնո՞ւմ եք»,–հարցրել է լրագրողը, որին Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանել է.
«Շատ լավ եմ պատկերացնում։ Մինչև 1992–ը Թուրքիայի հետ ամեն ինչ նորմալ էր ընթանում։ Մենք պատրաստ էինք դիվանագիտական հարաբերությունն ... Կարդալ շարունակությունը
Դիտումներ: 433 | Ավելացրել է: Artyom | Ամսաթիվ: 16.07.2012 | Մեկնաբանություններ (0)