Главная » 2012 » Հուլիս » 15 » Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
9:56:27
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն ապրիլի 25-ին այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող 3 հայ զինծառայողներին (2009 թվականից) և 5 քաղաքացիական անձանց (մեկ ընտանիքի անդամներ, 2010 թվականից)։ 
Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության մամլո քարտուղար Շահլա Գահրամանովան։ Վերջինիս խոսքերով՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հայ գերիներին են հանձնել 2 նամակ և փոխարենը նրանցից ստացել 3 նամակ։ 
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ-ի՝ Ղարաբաղյան հակամարտության անհետ կորածների ցանկում առկա է 4592 անուն։
Просмотров: 412 | Добавил: Artyom | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]