Главная » 2012 » Հուլիս » 17 » Երկիր մոլորակի միջորեականներում
9:22:03
Երկիր մոլորակի միջորեականներում
ՄԵՐ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ

Երկիրը արեգակնային համակարգի մոլորակ է, առաջացել է 4-5 միլիարդ տարի առաջ: ցամաքը երկրի 29.2 տոկոսն է (149.1 միլիոն քառ. կմ), օվկիանոսը՝ 70.8 տոկոս (361.1 միլիոն քառ. կմ): 
Մայր ցամաքները՝
1. Եվրասիա
2. Աֆրիկա
3. Հս. Ամերիկա
4. Հվ. Ամերիկա
5. Անտարկտիդա
6. Ավստրալիա (Օվկիանայով)
Երկիրը արեգակի զանգվածի 1/330000 – րդ մասն է: Երկիրն իր առանցքի շուրջը պտտվում է 23 ժ. 58 ր. 4.09 վայրկյանում, իսկ արեգակի շուջը՝ 365.25 օրում:
Երկիրն արեգակից հեռու է 149.6 միլիոն կմ:
Երկիրն արեգակի շուրջը պտտվում է 29.765 կմ/վրկ. Արագությամբ:
Լուսինը երկրից հեռու է 384400 կմ. Լուսնի զանգվածը երկրի զանգվածի 1/81 – րդ մասն է:
Երկրի հասարակածի երկարությունը 40075.696 կմ է:Արեգակը լուսնից մեծ է 30 միլիոն անգամ: Շառավիղը հասարակածում՝ 6378.160 կմ է; Երկրի վրա մարդը երևան է եկել 2 միլիոն տարի առաջ: Երկրի վրա կա կենդանիների և բույսերի մոտ 2 միլիոն տեսակ: Կենդանիների մեջ շատ են միջատները՝ 750000 տեսակ: Երկրագնդի վրա օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +68°C , նկատվել է Հյուսիսային Աֆրիկայի Տրիպոլիի շրջանում, ամենացածր ջերմաստիճանը՝ -88°C, Անտարկտիդայում: Ամենաքիչ տեղումները լինում են եգիպտոսի Դախլա, Չիլիի Իկիկե վայրում: Ամենաշատ տեղուները նկատվել են Հնդկաստանի Չերփունջի և Դեփունջա վայրերում:
Просмотров: 811 | Добавил: Artyom | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]