Главная » 2012 Հուլիս 17 » Հրաշալիքներ
9:14:31 Հրաշալիքներ |
Եգիպտական բուրգեր Հին աշխարհից մարդկությանը հասցեագրված յոթ հրաշալիքներից են եգիպտական հինավուրց բուրգերը`ճամփորդներին ափշեցնող այդ արհեստական սարերը, Եգիպտոսի`հնադարում ապրած թագավորների դամբարանները:Կահիրեից հարավ-արևմուտք` մինչև Ֆայումի օազիս ձգվող բուրգերը, թվում է, հառնում են կիզանուտ անապատի ավազներից`ճնշելով մարդուն իրենց վիթխարի չափերով: Արդեն հինգ հազար տարի է`կանգնած է բուրգերից ամենամեծը`Քեոփս փարավոնի դամբարանը`հարյուր քառասունյոթ մետր բարձրությամբ, յուրաքանչյուր կողքի երկարությունը երկու հարյուր երեսուներեք մետր:Ըստ հնէաբանների մանրազնին հաշվումների` բուրգը կառուցելու համար գործածվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված` ամեն մեկի կշիռը երկու տոննայից ավելի: Զանգվածեղ ժայռաբեկորները այնպես վարպետորեն են դրված միմյանց վրա, որ դրանց արանքն անհնար է դանակի շեղբ մտցնել: Անհավատալի է քարտաշների և հղկողների աշխատանքի ճշգրտությունը, եթե նկատի ունենաք, որ բուրգերը կառուցվել են ընդամենը քարե գործիքներով: Հին Եգիպտոսում ովքեր ցանկանում էին խոնարհվել մեռած փարավոնին, կարող էին այցելել հոգեհանգստի տաճարը` հանգուցյալի դահլիճ-ընդունարանը` հղկված գրանիտյա ուղղանկյուն սյուներով, հայելու նման փայլփլուն պատերով ու հատակով: Լույսն ընկնում էր առաստաղի ձվաձև անցքերից` դահլիճում ստեղծելով խորհրդավոր կիսամութ: Թագավորի մարմինը փտելուց պահպանելու համար զմռսում էին: Նրա ձախ կողքին եթովպական քարե կտրիչով զգուշորեն կտրվածք էին անում, հանում լյարդը, աղիքները, փայծաղը: Զանազան լուծիչներով տարրալուծում էին ուղեղը: Ապա ամբողջ մարմինը պարուրելով հոտավետ ձյութով` օծայուղում էին կնդրուկով, լցնում քաղցրաբույր քսուքներ և սոսնձապատում: Հետո փարավոնի զմռսված մարմինը զուգում-զարդարում էին, զգեստավորում շքեղ բանվածքներով, դնում կեղծամ, ոսկեզոծում եղունգները, ակնակապիճներում զետեղում փղոսկրյա կամ բյուրեղապակյա աչքեր: Այս կերպ էր պատրաստվում մումիան: Վերջում հոգ էին տանում, որ հանգուցյալը հանդերձյալ կյանքում ապահովված լինի արդուզարդով, անոթներով, ըմպանակներով, կառքով: Զևսի արձան Հույների գերագույն աստված Զևսի արձանը օլիմպիակն խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում: Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից: Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր: Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը ` ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության: Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը` ոսկուց: Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարում: Այն այրվել է: Շամիրամի կախովի այգիները Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը խթանեց ճարտարապետության հետաքրքրական ու, միաժամանակ, էկոլոգիապես մաքուր մի ուղղության զարգացումը: Քչերը գիտեն, որ Շամիրամի այգիների իսկական անունը Աթիմիսի այգիներ է: Հենց Աթիմիս թագուհու համար են կառուցվել Բաբելոնում այդ այգիները: Շամիրամի կախովի այգիներ — Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքում: Ըստ պատմական տեղեկությունների Նաբուգոդոնոսոր թագավորը այն կառուցել է իր սիրելի կնոջ` Մարաստանի թագուհու համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները: Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ: Այս գեղեցիկ այգիները ավերվել ենջրհեղեղից[փա՞ստ]: Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»`վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ: Պարտեզները աճում էին միջնաբերդում և բարձրանում ամֆիթատրոնի ձևով` հարկ առ հարկ: Այն կործանվել է Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից Ք.ա. 689 թ. ին: Կատմանդու դաշտավայր. Նեպալ ![]() Խորհրդանշական դարձած Սվայամբհունաթ ստուպա ուխտավայրի Բուդդանի իր ամենատես աչքերով զննում է Նեպալի Կատմանդու դաշտավայրը, որտեղ հանրգրվանել ենաշխարհի ամենանշանավոր բուդդիստական ու հինդու տաճարներից և պալատներից մի քանիսը: Դաշտավայրում են տեղակայված նաև 3 քաղաքները` Պատանա, Բհակտապուրը և Նեպալի մայրաքաղաք Կատմանդուն, որն այդպես է կոչվել ի պատիվ իր կենտրոնական Դուրբար հրապարակում գտնվող նշանավոր տաճարի: Սրբազան ուխտավայրերից ամենահինը հրաշակետ և խորհրդավոր Սվայամբհունաթ ստուպան է: Իր ոսկե սրաձողով, հսկայական սպիտակ գմբեթով և չորս ճակատներից յուրաքանչյուրի վրա նկարված ամենատես աչքերով այն բարձրանում է կատմանդու նայող բլրի վրա: Բհակտապուրը, որը հայտնի է նաև որպես <<Բարեպաշտների քաղաք>>, երեք քաղաքներից ամենամիջնադարյան տեսքն ունեցողն է, որի հսկայական հրապարակը լի է հին արվեստի ու ճարտարապետության նմուշներով, դեկորատիվ տաճարներով, մենաստաններով, պալատներով և հուշարձաններով, իսկ հորիզոնում վեր է խոյանում Հիմալայները: |
|
Всего комментариев: 0 | |