Главная » 2012 Հուլիս 16 » Հայտնի քաղաքական գործիչների կենսագրություները
9:40:03 Հայտնի քաղաքական գործիչների կենսագրություները |
Սերժ Սարգսյան կենսագրություն Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը: 1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար: 2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը: 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ: Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ստացել է Արցախի հերոսի կոչում, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» եւ «Ոսկե արծիվ» շքանշաններ, պետական այլ պարգեւներ: Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, եւ երեք թոռնիկ` Մարիամը, Արան ու Սերժը ![]() Ռոբերտ Քոչարյան Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1989 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1988 թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է«Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։ 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։ 1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։ 1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ։ 2003 թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2008 թիվը։ 2009-ից` «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երեք զավակ և երեք թոռնիկ։ Պարգևներ և կոչումներ Արցախի հերոսի «Ոսկե արծիվ» շքանշան (ԼՂՀ) «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան (ԼՂՀ) Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա) Մեծ խաչի ասպետ Պատվո շքանշան (Վրաստան) Պատվո շքանշան (ՄՕԿ) «Վիտաուտաս Մեծ» շքանշան (Լիտվա) «Սպիտակ արծիվ» շքանշան (Լեհաստան) «Փրկչի» շքանշան (Հունաստան) Լիբանանյան մայրու շքանշան (Լիբանան)[1] Քոչարյանների ընտանիքը Հայրը Սեդրակ Սարգսի Քոչարյան Ծնվել է 1910 թ. Լեռնային Ղարաբաղի Աստղաշեն գյուղում։ Ավարտել է Դաղստանի Գյուղատնտեսական ինստիտուտը և երկար տարիներ Լեռնային Ղարաբաղում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ Նա աշխատել է մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ընտրվել է ԼՂ մազրկոմի բյուրոյի անդամ։ Սեդրակ Քոչարյանը եղել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Գործուն մասնակցություն է ունեցել մարզի գիտական կադրերի պատրաստմանը։ Նրա գրչին են պատկանում Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության խնդիրներին վերաբերող ավելի քան 20 գիտական աշխատություններ։ Մահացել է 1977 թվականին։ Մայրը Էմմա Արսենի Օհանյան Ծնվել է 1926 թվականին Հադրութի շրջանի Հադրութ ավանում։ Ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է Լենինավանի գիտափորձարարական բազայում, որպես գիտաշխատող, այնուհետև՝ Ստեփանակերտի տարածքային փորձարարական կայանում` ավագ գիտաշխատող։ Ներկայումս թոշակառու է։ Ռոբերտ Քոչարյանի կինը Բելլա Լևոնի Քոչարյան Ծնվել է 1954 թվականի հունվարի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա` բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թթ.) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։ Բելլա Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Նա պատվավոր նախագահն է նաև Վլադիմիր Սպիվակովի «Հայաստանի տաղանդավոր երեխաները» միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի։ Ռոբերտ և Բելլա Քոչարյանների երեք զավակները Ավագ որդին Սեդրակ Քոչարյան Ծնվել է 1981 թվականին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետը։ Սեդրակ Քոչարյանը երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։ Դուստրը Գայանե Քոչարյան Ծնվել է 1983 թվականին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։ Կրտսեր որդին Լևոն Քոչարյան Ծնվել է 1985 թվականին, Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում։ Լևոն Տեր-Պետրոսյանը Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968 թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1972-78 թթ. որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում, 1978-85 թթ. վարել Մատենադարանի գիտնական քարտուղարի պաշտոնը, 1985-ից Մատենադարանի ավագ գիտաշխատող է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն]], գերմաներեն, արաբերեն, ինչպես նաև մի քանի մեռած լեզուների։ Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով և վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, հայ-ասորական մշակութային առնչություններին։ Կիլիկյան շրջանին վերաբերող նրա վերջին՝ «Խաչակիրները և հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմա-քաղաքագիտական հետազոտությունը (հրատ. 2005 և 2007 թվականներին) պատմագիտության մեջ նոր ուղղության և Հայոց պատմության ուսումնասիրման նոր մեթոդի հիմք է դնում։ 2006 թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների և հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն։ Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) և Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր։ Լևոն Տեր-Պետրոսյան Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել և մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։ Նրա գրչին են պատկանում Շարժման տարիներին «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի անունով տարածած 100-ից ավելի թռուցիկներ, Շարժման ճնշման տակ ընդունված ՀԽՍՀ ԳԽ որոշումները։ Եղել է Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, նրա վարչության նախագահ։ 1989 թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ջ. Մաժինյանի վստահված անձինք քրեական գործ են հարուցում Լ.Տեր-Պետրոսյանի և իր թիմի դեմ «ընտրությունների մասին օրենքի խախտումների» կապակցությամբ: Սակայն, Լ.Տեր-Պետրոսյանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց հետո Երևանի դատախազությունը դադարեցրեց քրեական գործը։ 1990 թ. հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյան դարձել է ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990 թ. մայիսն կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996 թ. սեպտեմբերի 22-ին։ Նա 1991-95-ին Բաբկեն Արարքցյանի հետ համատեղ, ղեկավարել է ԳԽ Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության տեքստը արժանացել ԳԽ-ի հավանությանը և 1995 թ հուլիսի 5-ին ընդունվել համաժողովրդական հանրաքվեով։ Լևոն Տեր-Պետրոսյանը ազատական գաղափարախոսության կրող է։ Նա տեսականորեն հիմնավորել ու գործնականում կիրառել է քաղաքական մտածողության նոր արժեքային համակարգ և սկզբունքներ. մերժել է քաղաքական կողմնորոշման, մշտական բարեկամի և մշտական թշնամու գաղափարը, պետական անկախությունը համարել է ազգային գոյության, նրա ազատ զարգացման և ինքնապահպանման հիմնական գրավական, դրա իրականացման միջոցը։ Իրատես քաղաքականության, սեփական ուժերին համապատասխանող քայլերի ջատագով է։ Վճռականորեն պայքարել է ինչպես ազգի բացարձակացման, այնպես էլ նիհիլիզմի ու ճակատագրապաշտության տանող գաղափարախոսությունների դեմ։ Այս ամենը հեղաշրջում էին հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներում։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ու նրա ղեկավարությամբ Հայաստանը նվաճեց իր անկախությունը, կատարվեցին համակարգային աննախադեպ բարեփոխումներ, հաստատվեց ժողովրդավարություն, ազատագրվեց Լեռնային Ղարաբաղը և ձեռք բերեց դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թ. փետրվարի 3-ին հրաժարական է տվել ՀՀ Նախագահի պաշտոնից։ Լևոն Տեր-Պետրոսյանն ամուսնացած է, ունի որդի և երեք թոռ։ Կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ բանասեր-գերմանագետ է, ղեկավարում է «Կանանց համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը, որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, հարսը՝ Լիլիթ Տեր-Պետրոսյանը, արևելագետ՝ սեմական լեզուների մասնագետ, դասավանդում է ԵՊՀ-ում։ Թոռներից ավագը՝ Լևոնը, 10 տարեկան է, միջնեկը՝ Հակոբը՝ 5 և կրտսերը՝ Լուսիան՝ 3 տարեկան է։ Բակո Սահակյան Սահակյան Բակո Սահակի (ծն.՝ Օգոստոսի 30, 1960, Ստեփանակերտ) — Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ 2007 թվակաի հուլիսի 19-ից: Կենսագրություն Բակո Սահակյանը ծնվել է 1960 թ. Օգոստոսի 30–ին Ստեփանակերտ քաղաքում, որն այն ժամանակ Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ մտնող Լեռնային Ղառաբաղի ինքնավար շրջանի մայրաքաղաքն էր։ 1990 թ. մտել է ԼՂՀ ԻՇ պաշտպանական ուժերի շարքերը։ 1977 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1978—1980 թթ ծառայել է Խորհրդային բանակի շարքերում: 1981թ. աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի թիվ 9 արտադրա-մեխանիզատորական կոմբինատում, որպես փականագործ-մեխանիկ: 1982 թ. տեղափոխվում է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ, որպես քարահատ բանվոր: 1983-1987 թթ Ստեփանակերտի պատմական հուշարձանների գիտահետազոտական մասնաճյուղում աշխատում է որպես մասնագետ: 1987—1990 թթ աշխատել է մարզային մատակարարման վարչությունում, որպես մատակարար: 1988 թվականից հայտնի որպես է Արցախյան շարժման ակտիվիստներից մեկը: 1990 թ. մտնում է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի շարքերը: 1992—1993 թթ ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարի թիկունքի գծով տեղակալ: 1993—1995 թթ թիկունքի գծով շտաբի պետ: 1995—1996 թթ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին հարցերով տեղակալ: 1996—1997 թթ ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ: 1997—1999 թթ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական: 1999—2001 թթ ԼՂՀ Ներքին գործերի նախարար: 2001—2007 թթ ԼՂՀ Ազգային անվտագության ծառայության նախարար: 2007 թ. հուլիսի 19-ին ընտրվում է ԼՂՀ նախագահ, նախնական տվյալներով հավաքելով 57,8 հազ. ընտրողների ձայն (85,4 %): Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Քաղաքական գործունեություն 2001–ից զբաղեցրել է ԼՂՀ Ազգային Անվտանգության պետական տեսչության պետի պաշտոնը։ Տիգրան Սարգսյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1960 թ., 29 հունվարի, ք. Կիրովական (Վանաձոր) Կրթություն 1977-1978 թթ. - ք. Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան 1978-1980 թթ. - ք. Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ 1980-1983 թթ.- ք. Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ 1983-1987 թթ. - Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու 1994 թ. - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ 1996-1997 թթ. - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ: Աշխատանքային գործունեություն 1987-1990 թթ.- Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար 1988-1993 թթ.- Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ 1990-1991 թթ.- տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր 1990-1995 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ 1993-1994 թթ.- Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում 1995-1998 թթ. - Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ 1995-2008 թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն 1998-2005 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ 2005-2008 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում) 2005-2007 թթ.- Միջպետական բանկի խորհրդի նախագահ 2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ: Այլ տվյալներ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստի սպայի զինվորական կոչում: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է: Կուսակցական պատկանելություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: Սեյրան Օհանյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1962թ., 1 հուլիսի, ք. Շուշի Կրթություն Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը Աշխատանքային գործունեություն 1983թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ: 1988թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին: 1989թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990թ. սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին: 1992թ. ապրիլին` մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին: 1994թ. սեպտեմբերից մինչև 1998թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը: 1998թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: 1999թ օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար: 2000թ. հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: ՀՀ նախագահի 2007թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ -պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 2008թ. ապրիլին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995թ. շնորհվել է գեներալ-մայորի, 2000թ.` գեներալ-լեյտենանտի, իսկ 2007թ. մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում: Այլ տվյալներ 1999թ. սեպտեմբերին շնորհվել է Արցախի հերոս կոչում` Ոսկե արծիվ շքանշանի հանձնումով: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի, Տիգրան Մեծ շքանշաններով, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով: Պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով, Շուշիի ազատագրման համար, ինչպես նաեւ գերատեսչական այլ մեդալներով: Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երեք որդի եւ մեկ դուստր: |
|
Всего комментариев: 0 | |