Главная » 2012 » Հուլիս » 17 » Հայաստանը կտուգանվի Եվրոտեսիլին չմասնակցելու համար
9:25:44
Հայաստանը կտուգանվի Եվրոտեսիլին չմասնակցելու համար
Պարզ դարձավ, որ Հայաստանը կտուգանվի Եվրոտեսիլին չմասնակցելու համար: Այդ մասին գրում է ողջ եվրոպական ինտերնետը:
Ինչպես նշվում է ռուսական լրատվամիջոցներում, Հայաստանը կտուգանվի Եվրոտեսիլ մրցույթը բոյկոտելու և նրան անհիմն չմասնակցելու համար: Տուգանքի չափը ոչ մի տեղ չի նշվում, սակայն տուգանքի պարտադիր մասերից է այն, որ Հայկական առաջին հեռուստաընկերությունը` Հ1-ը, պետք է ուղիղ եթերով հեռարձակի Եվրոտեսիլի ողջ ընթացքը առանց ընդմիջումների: Հակառակ դեպքում Հայաստանը հնարավոր է զրկվի 2013 թ.-ի Եվրոտեսիլին մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվեց մրցույթին մասնակցել այն բանից հետո, երբ հայ զինվորը վիրավորվեց այնուհետև մահացավ Ադրբեջանական կողմի կրակոցներից: Հայ էստրադային երգիչ-երգչուհիները հանդես եկան և հրաժարվեցին մասնակցել Բաքվում անցկացվող Եվրոտեսիլ 2012-ին: Սա էլ հիմք ծառայեց Հայաստանին տուգանելուն:
Просмотров: 371 | Добавил: Artyom | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]