Главная » 2012 » Օգոստոս » 2 » Ուրվականներ, հոգիներ, գերբնական ուժեր...
7:10:42
Ուրվականներ, հոգիներ, գերբնական ուժեր...
ուրվական-աղջիկը.jpg
Ոչ միայն զբոսաշրջիկներն են սիրում ամեն ինչ լուսանկարել, այլև` ճարտարապետները: Օրեստո Ալբարանոն, որը Նեապոլի Հնագիտության թանգարանի վերանորոգմամբ է զբաղված, հաստատ չի զղջացել, որ աշխատանքի է գնացել տեսանկարահանող հեռախոսով: Կասկածամիտ ճարտարապետը, մի քանի պատահական լուսանկար է կատարել, հանդիմանել բանվորներին, որոնք իրենց անհաջողությունների մեղքը կապում էին գերբնական պատճառների հետ ու հեռացել: Հետո միայն, երբ նա դիտել է լուսանկարները, տարօրինակ բան է նկատել: Նա հստակորեն տեսել է աղջկա ուրվագծեր. Աղջիկ, որն իրականում ոչ մեկի դուստրը չէր ու հաստատ այս դարաշրջանից չէր: Ինչպես պարզվեց հետո, աղջիկն ամբողջ մեկ ամիս հանգիստ չի տալիս բանվորներին: Ընդ որում, աղջիկը կենդանի չէ, այլ` ուրվական: Երեխան գաղտնի տեղաշարժում է իրերը, դատարկում ավազի պարկերը, ու ամեն կերպ խանգարում է աշխատանքին` անմարդկային աղմուկ ու խշխշոց առաջացնելով: Ճարատարապետը ստիպված էր ներողություն խնդրել բանվորներից ու թանգարան հրավիրել ուրվականներ որսացողի, որոնք էլ կպարզեն, աղջկա արարքի պատճառը: Միակ մարդը, ով մինչև հիմա էլ չի հավատում, որ թանգարանը լիքն է ուրվականներով, շինության տնօրենն է: Նա հայտարարել է, որ չի կամենում արվեստի տաճարը վերածել ուրվականների տան:
Просмотров: 1044 | Добавил: Artyom | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]