Главная » 2012 » Օգոստոս » 2 » Արդյոք մենք էլ կարող ենք
7:21:16
Արդյոք մենք էլ կարող ենք
Մի մարդ մահանում է: Նրա հետ մահանում է նաև իր շունը: Եվ ահա մարդու հոգին կանգնած է «Դրախտ» մակագրությամբ դարպասի մոտ, և կողքին կանգնած է շան հոգին: Դարպասի վրա նա մեկ այլ գրություն է տեսնում. «Շների մուտքն արգելված է»: Մարդը դարպասներից ներս չի մտնում և իր շան հետ անցնում է առաջ: Ճանապարհը շարունակելիս հանդիպում է երկրորդ դարպասին, որի վրա ոչինչ գրված չէ, միայն կողքին ծերունի է նստած:
- Ներեցեք ինձ …
- Ես Պետրոսն եմ:
- Իսկ ի՞նչ է այս դարպասներից այն կողմ:
- Դրախտը:
- Իսկ շանը կարելի՞ է:
- Իհարկե:
- Այդ դեպքում սրա նախորդը ի՞նչ դարպասներ էին:
- Դժոխքի դարպասներն էին: Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց ընկերներին …
Просмотров: 751 | Добавил: Artyom | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]