Главная » 2012 Օգոստոս 02 » Օլիմպիական խաղեր
6:57:20 Օլիմպիական խաղեր |
Օլիմպիական խաղերն իրենցից ներկայացնում են Հին Հունաստանի հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբություններ և մրցություններ, որոնք տեղի են ունեցել սրբազան ամսում ՝ ամառային արևադարձից, հունիսի 22-ից հետո, առաջին լիալուսնի ժամանակ, Օլիմպոսում, ի պատիվ Զևս աստծո: Առավել հավաստի տվյալները Օլիմպիական խաղերի մասին վերաբերում են մ.թ.ա. 776թ.-ին, երբ գրանցվել են հաղթողների անունները, սկսվել խաղերի համարակալումը: Խաղերի ժամանակ հայտարարվել է բոլոր հույների համար պարտադիր սրբազան հաշտություն, որի ընթացքում Հունաստանում դադարացվել են պատերազմական գործողությունները, և Օլիմպոս տանող ճանապարհները դարձել անվտանգ: Մինչև մ.թ.ա. 472թ.-ին խաղերն ավարտվել են մեկ օրում: Սկսած 78-րդ Օլիմպիական խաղերից, մ.թ.ա. 468թ.-ին խաղերը տևել են հինգ օր. առաջին և վերջին օրերը նվիրվել են հանդիսավոր արարողություններին, մնացածները՝ տղամարդկանց և պատանիների մրցությանը: Սկզբում խաղերին մասնակցել են միայն ազատածին հույները, որոնք ներկայացրել են հունական առանձին պոլիսներ, ավելի ուշ՝ հռոմեացիներ և այլազգիներ: Կանանց մասնակցությունը կամ ներկայությունը Օլիմպիական խաղերին արգելվել է մահապատժի սպառնալիքով: Օլիմպիական առաջին խաղերի մասնակիցները մրցել են միայն 192, 27 մ վազքատարածությունում: Դասական ժամանակների մ.թ.ա. 4-րդ դդ. Օլիմպիական խաղերի ծրագրում եղել են ձիակառքի մրցումներ, հնգամարտ (վազք, սկավառակի և նիզակի նետում, հեռացատկ, ըմբշամարտ, բռնցքամարտ ):Հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես դադարեցվել են հռոմեական կայսեր՝ Թեոդոս 1-ի հրովարտակով մ.թ. 394-ին, քրիստոնեության ընդունումից հետո: Վերջին Օլիմպիական խաղերի հաղթող է եղել Արշակունի թագավորը:Օլիմպիադաների հաշվարկը կատարվում է անկախ օլիմպիական խաղերի անցկացումից: Օլիմպիադաների հաշվարկը սկսվում է 1896թ. –ից: Թվագրվում են նաև չկայացած խաղերը; Կայացել են 28 օլիմպիական խաղեր 1896 – 2005թթ. ընկած ժամանակահատվածում: Նոր ժամանակների Օլիմպիական խաղերում առաջինը չեմպիոն է հռչակվել ամերիկացի եռացատկորդ Կոննոլին (Աթենք, 1896), կանանցից՝ անգլուհի Շ. Կուպերը (Փարիզ, 1900, թենիս): Հայաստանի 25 մարզիկներ մասնակցել են ամառային օլիմպիական խաղերի 11 մարզաձևերում: նրանք նվաճել են 11 ոսկե, 10 արծաթե և 7 բրոնզե մեդալ: Նոր ժամանակների Օլիմպիական խաղերի առաջին հայ օլիմպիական չեմպիոնն է մարմնամարզիկ Հ. Շահինյանը: Չեմպիոնի կոչման են արժանացել նաև հնգամարտիկ Ի. Նովիկովը, մարմնամարզիկ Ա. Ազարյանը, բռնցքամարտիկ Վ. Ենգիբարյանը, սկավառականետորդուհի Ֆ. Մելնիկը, ծանրորդ Յու. Վարդանյանը, մարմնամարզիկ Է. Ազարյանը:Կայացել են 19 ձմեռային Օլիմպիական խաղեր 1924-2004 թթ. ընկած ժամանակահատվածում: Սովետական մարզիկները բազմիցս հաղթել են թիմային-անհատական մրցաձևերում: Ձմեռային Օլիմպիական խաղերի 6 ոսկե մեդալ է նվաճել չմշկավազորդ Լ. Սկոբլիկովան, 4՝ Ե. Գրիշինը և Գ. Կուլակովան: Հայ մարզիկներից ձմեռային խաղերի չեմպիոն է դարձել տափօղակով հոկեի ՍՍՀՄ հավաքականի անդամ Գ. Մկրտչյանը: |
|
Всего комментариев: 0 | |