«Հրապարակ»-ի հարցին, թե Վարդան Ղուկասյանն առաջադրվելո՞ւ է քաղաքապետի պաշտոնում, նրա մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը պատասխանել է. «Առաջադրումներն սկսվելու են օգոստոսի 5-ից մինչև 10-ը: Ամեն ինչ կիմացվի այդ օրերին: Մեր խոսքն էլ կլսեք այդ ժամանակահատվածում»:
«Բայց կարծես թե փոխվե՞լ է մտադրությունը՝ փորձեցինք ճշտել մենք: «Ես վստահեցնում եմ, որ ոչ մի բան չի փոխվել, կգա ժամանակը՝ կիմանաք»,- պնդեց Վարդանիկի խոսնակը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հայտարարել են, որ առաջադրելու են Սամվել Բալասանյանի թեկնածությունը, որին կողմ է նաև ՀՀԿ-ն: Եվ հենց այդ հայտարարությունից հետո Ղուկասյանի առաջադրման հարցը մնաց օդում կախված: «Գյումրիի քաղաքապետն առաջադրվելու է առաջիկա ընտրություններում, մեր ծրագրերը ինչպես եղել են, այդպես էլ մնում են անփոփոխ, և ես ուղղակի չգիտեմ, թե ով է փորձում կեղծ խուճապային տրամադրություն ստեղծել այս թեմայի շուրջ»,- մեր տպավորությունը հերքեց Գյումրիի քաղաքապետի մամլո քարտուղարը»: